Բաժիններ՝

Մեկնարկել է Թյորբյորն Յագլանդի այցը Վրաստան

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդի այցը Վրաստան։ Վերջինս Վրաստան է այցելել հունվարի 29-ի ուշ երեկոյան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Այսօր արդեն կայացել է նրա հանդիպումը Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հետ։ ԱԳՆ-ում հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ ասուլիս նրա և Թյորբյորն Յագլանդի մասնակցությամբ։

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկություններով՝ այցի շրջանակում Յագլանդը կհանդիպի նաև Վրաստանի նախագահի, վարչապետի, Վրաստանի խորհրդարանի նախագահի, արդարադատության նախարարի հետ։

Եվրոպայի խորհրդի նախագահը պաշտոնական հանդիպումներ կունենա նաև Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների հետ։

«Այցի շրջանակներում կքննարկվեն Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հարցերը, հատուկ ուշադրություն կդարձվի Վրաստանի օկուպացված տարածքների վիճակին, Եվրոպայի խորհրդի ներառվածությանը մարդու իրավունքների և հակամարտող գոտիներում վստահության վերականգնմանը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031