Բաժիններ՝

«Գոլս գեղեցիկ հակագրոհի արդյունք էր». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության «Ուիգան»-ի մասին:

«Մեզ մոտ ավելի հաջող ստացվեց երկրորդ կեսը… Չէր ստացվում ազատ տարածություն գտնել, սակայն փոխարենը առավել շատ տարածություն ունեինք երկրորդ կեսում: Կարևոր է, որ հաղթեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ: Գոլս էլ գեղեցիկ հակագրոհի արդյունք էր»,-ասել է Մխիթարյանը:

Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթեց «Ուիգան»-ին: Խաղի հաշիվը բացվեց 44-րդ րոպեին` աչքի ընկավ Մարուան Ֆելաինին, այնուհետև 57-րդ րոպեին «Ուիգան»-ի դարպասը գրավեց Կրիս Սմոլինգը:

74-րդ րոպեին մրցակցի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջնամասում «կարմիր սատանաների» 4-րդ գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը: Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս եկան գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս