
Զանգվածային վթար Ֆրանսիայում, կա 65 տուժած

Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 65 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 4:30-ին։
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ բախվել է բեռնատար, 2 ուղևորատար ավտոբուս ու 4 մարդատար ավտոմեքենա։
Վթարի հետևանքով թեթև վնասվածքներ ու վիրավորումներ է ստացել մոտ 60 մարդ, ևս 5-ը ծանր վիճակում է։
Բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները։