
Լիտվայում առաջարկել են Ռուսաստանից վերցնել Կալինինգրադի մարզը

Լիտվայի Սեյմի պատգամավոր Լինաս Բալսիսը առաջարկել է Ռուսաստանից վերցնել Կալինինգրադի մարզը, հայտնում է Baltnews.lt-ը։
«Աշխարհը 2017թ., հայացք Վիլնյուսից» համաժողովի ժամանակ Բալսիսը հայտարարել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է քննարկել Եվրոպա Կալինինգրադի վերադարձի հարցը, իսկ հետպատերազմյան սահմանները արդեն կորցրել են իրենց ուժը։
Բալսիսի կարծիքով՝ Ռուսաստանը զրկվել է Կալինինգրադի մարզի իրավունքից Ղրիմի բռնակցումից հետո։
Պատգամավորը հայտարարել է, թե «Կալինինգրադի ժամանակը վերջացել է» ու ընդգծել է, որ մարզը Ռուսաստանին հավերժ չի տրվել։
«Ասվել է՝ հանձնում ենք ԽՍՀՄ-ի վարչակազմին այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպայում չի ստորագրվել վերջնական խաղաղ պայմանագիր»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ տարածքի վերադարձմամբ պետք է զբաղվի կա՛մ Լիտվան, կա՛մ ԵՄ-ն։