
Թբիլիսիում այրվել են «Մանկական աշխարհի» և «Ոսկու բորսայի» շենքերը

Հունվարի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի եւ ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը: Այս մասին հայտնել են տեղակական հեռուստաալիքները՝ հղում անելով ականատեսների:
«Հրդեհն սկսվել է ժամը 03:00-ին, պատճառները մեզ հայտնի չեն: Ամեն ինչ այրվել է, ամբողջ ապրանքը: Դա ողբերգություն է»,- լրագրողներին հայտարարել է տուժածներից մեկը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սյուժեում:
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրշեջ 26 բրիգադ փորձում էր մարել կրակը եւ միայն լուսաբացին է հաջողվել տեղափակել բռնկումը, սակայն բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում:
Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ: Առավոտյան միջադեպի վայր են ժամանել տեղի վարչակազմի ներկայացուցիչները եւ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
«Ոստիկանությունն աշխատում է, հուսով ենք՝ նրանք կպարզեն հրդեհի ծագման ստույգ պատճառները: Վնասի հատուցման մասին խոսելն առայժմ վաղ է, բայց կարելի է ասել, որ այն գերազանցում է տեղի մունիցիպալիտետի բյուջեն»,- հայտարարել է շրջանավային վարչակազմի ղեկավար Իրմա Զավրադիշվիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: