Բաժիններ՝

Հունվարի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 1 կորստի մասին. razm.info

 razm.info. Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev):

Թարմացում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի սպանվելու մասին։ հունվարի 30-ին հայտնել է, որ զինծառայող Ֆաթաև Խանալին Ղարիբալի օղլուն (Qəribəli oğlu) ինքնասպանություն է գործել:

Առայժմ սոցցանցերում շրջանառվող երկու հիմնական վարկածների համաձայն՝ զինծառայողը ինքնասպան է եղել, կամ սպանվել է «հակառակորդի կրակոցից»։
Խանալին զորակոչվել էր 2016 թ․ հոկտեմբերին՝ Ադրբեջանի Լերիկի շրջանի զինվորական կոմիսարիատից։ Ծառայության սահմանված ժամկետը պետք է կազմեր 1 տարի 6 ամիս։ Առայժմ այլ տվյալներ հայտնի չեն։

Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 4 սպանված զնծառայողի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս