Բաժիններ՝

Ասադի զորքերը վերականգնել են ջրի մատակարարումը Դամասկոս

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը վերադարձրել են վերահսկողությունը Վադի Բարդա հովտի նկատմամբ, որտեղից Դամասկոսը մատակարարվում է ջրով։ Դա տեղի է ունեցել երկրի իշխանությունների և ընդդիմության միջև տեղի ունեցած համաձայնության շնորհիվ, հայտնում է Reuters-ը։

Պայմանավորվածության համաձայն՝ ընդդիմադիրները հեռացել են Վադի Բարադայից և տեղափոխվել են հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգ՝ իրենց հետ տանելով թեթև զինատեսակներ։
Հովիտ են մուտք գործել սիրիացի զինվորականները, որոնք զբաղեցրել են այն տարածքը, որտեղ գտնվում է պոմպակայանը։ Դրա վերականգնումն արդեն սկսվել է։

Դամասկոսում մեծ խնդիրներ էին ծագել՝ կապված ջրամատակարարման հետ, քանի որ ընդդիմադիրները մի քանի անգամ դադարեցրել էին դրա մատակարարումը՝ կառավարական զորքերի հարձակումը զսպելու նպատակով։

Նրանք վերահսկում էին Վադի Բարադան 2012-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031