Բաժիններ՝

Վրաստանը հնարավոր է համարել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Որոշակի պայմանների դեպքում Վրաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կարող է հայտնվել օրակարգում, հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Աբաշիձեի խոսքով՝ Թբիլիսիում պատրաստ են շարունակել երկխոսությունը Պրահայում գործնական հարցերի վերաբերյալ և ժնևյան միջազգային քննարկումները։
«Վրացական կողմը դրա համար ունի պատրաստակամություն և քաղաքական կամք»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է, 2017թ. փետրվարին Պրահայում կայանալու է Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։
Կողմերը հայտարարել էին, որ չեն քննարկում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031