
Մահացել է Ալեքսանդր Արզումանյանի մայրը

Երկարատև հիվանդությունից հետո, այսօր մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի մայրը՝ Բելլա Արզումանյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18:00-20:00-ն՝ «Մատուռ» սգո արարողությունների սրահում՝ Ֆուչիկի 27/34 հասցեում (Ալ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի դիմաց)։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13-ին՝ նույն հասցեից։
«168 Ժամ» թերթի խմբագրությունը ցավակցում է Ալեքսանդր Արզումանյանին և նրա հարազատներին՝ սիրելի մոր կորստի կապակցությամբ։