
24-ամյա ֆրանսուհին ճանաչվել է «Միսս տիզերք-2016» մրցույթի հաղթող

«Միսս տիզերք-2016» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա ֆրանսուհի Իրիս Միտտենարը, հայտնում է Reuters-ը։
65-րդ անգամ անցկացվող մրցույթը տեղի է ունեցել Մանիլայում՝ Ֆիլիպինների մայրաքաղաքում, որն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում միջոցառումը։
Աշխարհի ամենագեղեցիկ աղջկա կոչման համար պայքարում էր 86 մասնակից։
Երկրորդ տեղում հայտնվել է «Միսս Հայիթի» Ռաքել Պելիսյեն, երրորդ տեղն զբաղեցրել է «Միսս Կոլումբիա» Անդրեա Տովարը։
«Միսս տիզերք-2015»-ը դարձել էր Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախը։