Բաժիններ՝

«Բարսելոնայի» առաջատարները համաձայն պեն Լուիս Էնրիկեի որոշումների հետ

Չեմպիոնների 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ անցկացրած առաջին խաղից հետո «Բարսելոնայի» առաջատարները հանդիպում են անցկացրել, որում քննարկել են ստեղծված իրավիճակը: Կատալոնական ակումբն արտագնա խաղում կրեց ջախջախիչ պարտություն, սակայն, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, հանդիպումը նվիրված չի եղել միայն այդ խաղին:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստները համաձայն չեն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մի քանի որոշումների հետ: Դա վերաբերում է մարզչի տակտիկական կոնցեպցիաներին, ռոտացիաների և փոխարինումների որոշումներին: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա նրանց միջև խնդիրներ չկան:

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 8-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս