Ճանապարհային ոստիկանության հերթական բացահայտումները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների մի շարք ներկայացուցիչների, ովքեր դիտորդական առաքելությամբ մասնակցել են փետրվարի 20-ին կայացած Սահամանդրության հանրաքվեին:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դժգոհ է ակումբի վերջին անհաջողություններից: Լեո Մեսսին արտահայտել է իր դժգոհությունը թիմի ընթացիկ արդյունքներից և Լուիս Էնրիկեի աշխատանքից: Ըստ արգենտինացու կարծիքի՝ թիմը հաջողության է հասնում միայն իր անհատական վարպետության հաշվին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
«Եթե դիտարկենք միջազգային իրավունքն ու չկարգավորված ԼՂ հակամարտության հանգամանքը, հանրաքվեն ոչինչ չի նշանակում ԼՂ միջազգային կարգավիճակի տեսանկյունից։ Սա նշանակություն ունի Հայաստանի համար ԼՂ կարգավիճակի հարցում»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։ Նախորդ տարի այն կազմել է արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։ Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ։
Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է ՀՀ չգրանցված դեղերի ներմուծումը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը նշեց, որ տուգանքները մի քանի անգամ ավելացել են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած՝ Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Կոնտեի ընթացիկ պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2019թ.: Սպասվում է, որ իտալացու աշխատավարձն ըստ նոր պայմանագրի՝ կբարձրանա:
«Այս ամենը պատերազմական պայմաններում կազմակերպելը հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական աշխատանք՝ շփման գծում ռազմական ակտիվության պայմաններում»։
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Ոչ բոլորը գիտեն այն մասին, որ դեմքին առաջացող բշտիկները կարող են վկայել տարբեր հիվանդությունների առկայության մասին։ Ներկայացնում ենք, թե ինչ են նշանակում դեմքի տարբեր հատվածներում հայտնվող բշտիկները։
Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
«Ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ այն աստղերը, որոնք կարող են միավորներ բերել, պետք է ակտիվ լինեն: Եթե մի քանիսը ստվերում են, չեն երևալու, այդ դեպքում նույնիսկ իրենց այն իմիջը, որ ձևավորվել է բնակչության մոտ, օրինակ՝ Րաֆֆիինը, միշտ բարձր է եղել, շատ քիչ է աշխատելու ի օգուտ դաշինքի»:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղի նախօրեին կարծիք է հայտնել, որ «քաղաքայիններին» չի կարելի համեմատել անգլիական ֆուտբոլի 2 գրանդների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ:
Why Armenia? հարցման արդյունքների համաձայն` Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։ Հարցման արդյունքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակներում գոյություն ունեն 108 անհատական տվյալների համընկումով 216 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:
«Ֆիկուս Պակս ՍԻ ԱՅ ԷՍ» ընկերությունն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կիրականացնի նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն։ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընկերությանն ԱՏԳ-ի «ՌԱՈ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում 5 տարով շահագործողի թույլտվություն կտրամադրվի:
«Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին»։
ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վիտալի Չուրկինին Արիության շքանշանով պարգեւատրելու մասին:
«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք: Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայաց ուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռ կժամանի փետրվարի 23-ին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգում առկա հիմնական խնդիրը վարչական ակտերի ծանուցումն է, որն իրականացվում է փոստի միջոցով, ինչպես նաև՝ կամավոր կերպով էլեկտրոնային եղանակով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հետմահու շնորհել է Արիության շքանշան։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: