ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել:
Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլերի» (Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն») ողջույնի ժեստով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակեց հանրապետության առաջին փոխնախագահ։
Բաղրամյան 26-ում ակտիվ պայքար են սկսել կրծողների դեմ։ ՀՀ նախագահի աշխատակազմը վերջերս պայմանագիր է կնքել «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ՝ դեռատիզացիայի ծառայությունների մատուցման մասին։
Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլյան ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցած Տիգրանը, ով զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, կդառնար 25 տարեկան: Տիգրանը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, բայց… հերոսի կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, Տիգրանը վիրավորվել է, ամբողջ մարմնով ընկել է իր զինվորի վրա ու փրկել նրա կյանքը։
Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում:
«Առայժմ շինարարական աշխատանքներն ընթանում են հանդիսությունների սրահի, գյուղապետարանի շենքերում եւ առանձնատներում: Դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը կհիմնանորոգվեն բնակչության հիմնական մասին ընդունելուց հետո: Դեռ վաղ է կոնկրետ ժամկետների մասին խոսելը, թե երբ Թալիշում մարդիկ կբնակվեն ընտանիքներով, բայց կանենք հնարավորը, որպեսզի մեր գյուղում կյանքը մտնի բնականոն հուն, ապահովվեն բոլոր կենսապայմաններն ու անվտանգության հետ կապված խնդիրները»:
Փետրվարի 22-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական:
Նյու Յորքում՝ Ազատության արձանի վրա, անհայտ անձինք կախել են պաստառ, որի վրա գրված է. «Փախստականներ, բարի գալուստ», հայտնում է NBC New York-ը։
«Կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման, գրում է թուրքական Milliyet պարբերականը։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի իր էջում։
ԱՄՆ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը հասել է վերջին 14 տարում առավելագույն մակարդակին, վկայում են «Գելափ» հետազոտական ինստիտուտի տվյալները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը:
«Եվրասիական տնտեսական միության ձևավորումից անցել է գրեթե երկու տարի: Այն ստեղծվել է միջազգային տնտեսական ծանր մրցակցության պայմաններում, տնտեսական դժվարություններ ուներ նաև Ռուսաստանը, որը միության շարժիչ ուժն է: Կային տնտեսական պատժամիջոցներ, որոնք մինչ այս պահը շարունակվում են: Դա շատ բարդ ժամանակահատված էր»:
ԱՄՆի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չէ եւ չի լինի:
ՀՀ ԱՆ «Նուբարաշաեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» :
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արեւմուտք ընկած շրջանում:
2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից գոհ ենք։ Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության մեջ, որն ընդունվել է ՀԱՊԿ-ի երևանյան գագաթաժողովի ընթացքում։ Այդ դիրքորոշումը հստակ հնչեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այդ դիրքորոշումը բազմիցս քննարկվել է պետությունների ղեկավարների գագաթաժողովներում։
«2007 թվականի նոյեմբերին համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա մենք մինչ օրս բանակցություններ ենք իրականացնում: Սակայն ամեն անգամ, երբ հասնում ենք ինչ-որ համաձայնությունների և հստակ փոխզիջումների, Ադրբեջանը քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է կատարում»,- նշել է Նալբանդյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 22.02.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների ինտերնետ-գնումները` շնորհիվ 3D-Secure համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:
«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,- ասել է Նալբանդյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ռազմական պոտենցյալը ավելացնելու հարցին։
Հունվարի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային վարչական տարածքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով հետախուզվում է 1983 թ. ծնված Արմեն Գ.-ն: