
«Չելսին» կերկարաձգի պայմանագիրը Անտոնիո Կոնտեի հետ

«Չելսիի» ղեկավարությունը գոհ է Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ թիմի գրանցած առաջընթացից: Ինչպես հաղորդում է TMW-ն, Լոնդոնի «Չելսին» հաջողության է հասել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ բանակցությունների հարցում: Իտալացի մասնագետը կստորագրի նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2020թ.:
Կոնտեի ընթացիկ պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2019թ.: Սպասվում է, որ իտալացու աշխատավարձն ըստ նոր պայմանագրի՝ կբարձրանա:
Կոնտեի ղեկավարությամբ «Չելսին» վստահորեն գլխավորում է առաջնությունը՝ 25 տուրերից հետո ակտիվում ունենալով 60 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը