
Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին

Why Armenia? հարցման արդյունքների համաձայն` Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։ Հարցման արդյունքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Համաձայն միջազգային հարցման այն հարցին, թե տվյալ քաղաքում միայնակ գիշերը զբոսնելիս ապահով գզու՞մ եք, Լոս Անջելեսի վերաբերյալ դրական է պատասխանել հարցվածների 40.09 տոկոսը, Մոսկվայի վերաբերյալ` 46.13 տոկոսը, Լոնդոնի վերաբերյալ` 48.88 տոկոսը, Բեռլինի վերաբերյալ` 59.71 տոկոսը, իսկ Երևանի վերաբերյալ` 71.34 տոկոսը: