Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթին» չի կարելի համեմատել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ. Կևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» դեմ կայանալիք խաղի նախօրեին կարծիք է հայտնել, որ «քաղաքայիններին» չի կարելի համեմատել անգլիական ֆուտբոլի 2 գրանդների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ:

«Մեզ համեմատում են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ, թիմեր, որոնք ունեն հարուստ պատմություն, բայց այդպես անել չի կարելի: Մենք այնքան ժամանակ չենք ունեցել, որպեսզի Չեմպիոնների լիգայում հասնենք այն բանին, ինչի հասել են նրանք:

Նրանք այնտեղ հանդես են եկել տասնամյակներ, իսկ մենք խաղում ենք ընդամենը 5-6 տարի: Որպեսզի «Սիթին» համարեն մեծ թիմ, պետք է կարողանանք որքան հնարավոր է՝ հաճախ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ»,- դե Բրույնեին է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս