Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Մանչեսթրե Յունայթեդ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դաշտ վերադառնալ արդեն մարտի 4-ին:
Սևծովյան լաստանավով հայկական ապրանքները տեղափոխելու գործընթացը կարող է իրականացվել ավելի ցածր սակագներով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստանում ունեցած բանակցությունների արդյունքներին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքի նախագիծը։
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունենում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը և հիմնադրամի կայքէջի շնորհանդեսը:
«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն ասել է, իրավապահ մարմիններն էլ կասեն: Նաիրա Զոհրաբյանն ասեց… Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի համար Էդուարդ Շարմազանովի ասածը հի՞մք է: Շատ հարգանք ունենալով Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, այնուամենայիվ Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտություները չեն»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկյան հետախուզական-վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել Ռուսաստանի սպառնալիքների մասին՝ ուղղված հարևան երկրներին։
Ն.Զոհրաբյանը նշեց, որ ամենահեշտ տարբերակը դանակին դանակով պատասխանելն է, բումերանգի էֆեկտը որևէ մեկը դեռևս չեղյալ չի հայտարարել, բայց այն քաղաքական ուժերը, որ մտածում են երկրի վարկանիշի մասին, պետք է սթափվեն, այլ տարբերակ չկա:
«Ռուսաստանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական իզոլյացման մեջ է: Նրա վրա դրված պատժամիջոցները լուրջ տնտեսական խոչընդոտ են: Երրորդ՝ հենց ԵՏՄ-ի անդամները ցույց տվեցին, որ չի կարելի լուրջ ակնկալիքներ ունենալ այդ կառույցից: Տեսեք՝ ինչ արեց Ղազախստանը հենց ԵՏՄ-ի ստեղծման պահին. նա հասցրեց գնալ ԵՄ և ստեղծել մի համաձայնագիր, և արդեն ԵՏՄ համաձայնագիրը ստորագրելու ժամանակ նրանք մի անոնս գրեցին, որ այնքանով են համաձայն ԵՏՄ-ին, ինչքանով դա չի հակասում իրենց շահերին և իրենց այլ միջազգային հարաբերություններին»:
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել 150 մլն դրամ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երկու հարց ներկայացրեց։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձայնը տվեց նախարարին՝ առաջարկելով զեկուցել նշված հարցերը։ Դավիթ Լոքյանն ասաց, որ հարցերից մեկը չզեկուցվող է, բայց Կարեն Կարապետյանն ասաց, որ հարցը զեկուցվողների շարքում է։
Օսմանյան կայսրության տարիներին Հայոց ցեղասպանության ժամանակ դիտավորյալ կերպով ոչնչացվել է հայերի մշակութային ժառանգությունը։ Այս մասին, ելույթ ունենալով Ավստրալիայի խորհրդարանում, հայտարարել է Ավստրալիայի օրենսդրական մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Թիմ Ուիլսոնը։
«Կարծում եմ` իրենք այլևս շատ հրատապ նախագծեր չունեին անցկացնելու և կարծում եմ` հասկանում էին, որ նաև սա վերջին քառօրյան է և ընդդիմադիր ուժերը փորձելու էին անգամ վարման կարգով և տարբեր նախագծերի կոնտեքստում բարձրաձայնել տարբեր խնդիրներ, այդ թվում` նաև Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենք նպատատակահարմար գտան անաղմուկ շրջանցել այս օրը»;
Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաև հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:
Մոսկվայի թունելներից մեկում շինարարության ժամանակ տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Մասիսում դանակահարության դեպքով իրավապահները պետք է զբաղվեն: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե ԲՀԿ-կան Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ է եղել, Շարմազանովը հակադարձեց, թե պնդելու փոխարեն լավ կանի նա դիմի իրավապահ մարմիններին:
«Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասաց նա:
Կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն իսկ գրություններ է ուղարկել նրան կալանավորելու հիմքերի վերաբերյալ։
Նա նշեց, որ Լևոն Յոլյանն առաջին անգամ է կառավարության նիստին մասնակցում նոր պաշտոնում. «Արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ոչ միայն իր կուսակիցները չկան, այլև բազում խմբակցություններից չկան պատգամավորներ: Շարմազանովի խոսքով` մինչև ժամը 15:00-ն կսպասեն, օրենքով սահմանված կարգով, եթե քվորում` 66 պատգամավորներ, լինեն, կաշխատեն, եթե ոչ, չեն աշխատի:
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում տեղադրված տեղեկության մեջ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):
Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։
Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» երկու ղեկավարներ են սպանվել երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, հայտնում է նահանգի վարչակազմը։
Վրաստանը կա և կլինի Եվրամիության շատ հուսալի գործընկերը արևելյան ճակատում, ինչը չափազանց կարևոր է ԵՄ-ի կայունության համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։
«Թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել, այնուամենայնիվ, կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ երեկ Մինսկ կատարած այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: