Բաժիններ՝

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության և իր հայկական արմատների մասին

Օսմանյան կայսրության տարիներին Հայոց ցեղասպանության ժամանակ դիտավորյալ կերպով ոչնչացվել է հայերի մշակութային ժառանգությունը։ Այս մասին, ելույթ ունենալով Ավստրալիայի խորհրդարանում, հայտարարել է Ավստրալիայի օրենսդրական մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Թիմ Ուիլսոնը։

«Մենք գործ ունենք հայերի ու ողջ ժողովրդի կանխամտածված ոչնչացման հետ։ Այդ տարիներին ոչնչացվել են հայկական ժառանգության ու մշակույթի մասին վկայությունները, այդ թվում՝ արվեստի ու ճարտարապետության իրերը»,- ասել է Ուիլսոնը։

Ավստրալիայի Գոլդստեյնի շրջանի խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցչի խոսքով՝ անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրադարձությունները ոչ միայն հանցագործություն են մարդկության դեմ, այլև մշակութային ցեղասպանություն։
Թիմ Ուիլսոնը հայտարարել է, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը իր դեպքում անձնական բնույթ է կրում, քանի որ ինքը քառորդ մասով հայ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031