Բաժիններ՝

Հայաստանը Սևծովյան լաստանավով բեռնափոխադրումների համար ստացել է մեծ զեղչեր

Սևծովյան լաստանավով հայկական ապրանքները տեղափոխելու գործընթացը  կարող է իրականացվել ավելի ցածր սակագներով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստանում ունեցած բանակցությունների արդյունքներին:

«Կոնկրետ արդյունքներ դեռ չունենք, և ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, և եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որը իրական այլընտրանք է: Լաստանավով փոխադրումները ներկայում կանոնավոր բնույթ են կրում և նշված փոխադրումների համար ստացել ենք մեծ զեղչեր»,-  ասաց Մարտիրոսյանը։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը զեղչերի հարցը բարձրացրել է նաև երկաթուղային ուղղությունների հետ կապված և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ ևս ձեռքբերումներ շուտով կլինեն:

«Արդյունքների հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց պետք  չէ հույս կտրել: Հույս ունենք, որ կլինեն արդյունքներ»,- ասաց Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031