Հեռակա բանավեճ. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք»

«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն ասել է, իրավապահ մարմիններն էլ կասեն: Նաիրա Զոհրաբյանն ասեց… Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի համար Էդուարդ Շարմազանովի ասածը հի՞մք է: Շատ հարգանք ունենալով Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, այնուամենայիվ Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտություները չեն»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը` հակադարձելով լրագրողների դիտարկումներին, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Մասիսի դեպքերը դիտարկում է քաղաքական ենթատեքստում:

Ըստ Շարմազանովի` ցանկացած միջադեպ, որ կա, պետք է քննվի և իրավապահները արտահայտվեն:

Լսելով կառավարող կուսակցական գորընկերոջ դիտարկումը Հռոմի պապ լինել-չլինելու վերաբերյալ` Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հակադարձեց. «Անկեղծ ասած, երբևէ չեմ հավակնել ո’չ հռոմի պապի, ո’չ Անգլիայի թագուհու, ո’չ էլ այլ բարձրաստիճան վեհափառ այրի կարգավիճակի»:

 

Տեսանյութեր

Լրահոս