«ԱԺ նիստի տապալումը հստակ կազմակերպված էր». Նաիրա Զոհրաբյան

«Կարծում եմ` իրենք այլևս շատ հրատապ նախագծեր չունեին անցկացնելու և կարծում եմ` հասկանում էին, որ նաև սա վերջին քառօրյան է և ընդդիմադիր ուժերը փորձելու էին անգամ վարման կարգով և տարբեր նախագծերի կոնտեքստում բարձրաձայնել տարբեր խնդիրներ, այդ թվում` նաև Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենք նպատատակահարմար գտան անաղմուկ շրջանցել այս օրը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ տապալվեց ԱԺ նիստը:

Մեր դիտարկմանը` այսինքն հատուկ կազմակերպվա՞ծ էր, Զոհրաբյանն ասաց՝ իհարկե, կազմակերպված էր. «Իրենց մոտ ամեն ինչ լինում է շատ հստակ և շատ կանոնավոր կազմակերպված»:

Ն. Զոհրաբյանի կարծիքով` չի կայանա նաև հաջորդ քառօրյան, որովհետև դա կհամընկնի քարոզարշավի փուլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031