Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկ կատարած այցի շրջանակներում մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային շարունակ հրահրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Չորեքշաբթի օրը Փհենյանի վերջին բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Լավրովը մերժել է Հյուսիսի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկյան պատվիրակի առաջարկը՝ պնդելով, որ հարկավոր է խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով:
Երեքշաբթի օրը Փհենյանը երկու ամիս դադարից հետո փորձարկեց ևս մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ:
Թեև ռազմական փորձագետները կասկածի տակ են դնում հրթիռի ունակությունները, Ճապոնիայի ջրային տարածքից 250 կմ հեռավորության վրա ընկած Hwasong 15 բալիստիկ հրթիռը աննախադեպ՝ 4,475 կմ բարձրություն է հավաքել, որը Միջազգային տիեզերական կայանից մոտ 10 անգամ ավելի բարձր է:
ԱՄՆ-ը զգուշացրել է, որ պատերազմի դեպքում ամբողջությամբ կոչնչացնի Հյուսիսային Կորեայի կառավարությանը:
Մինսկ կատարած այցի շրջանակներում Լավրովը հարցականի տակ է առել Հյուսիսային Կորեան ակտիվորեն ոչնչացնելու ԱՄՆ-ի ձգտումը:
«Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը բարկանա ու դիմի ավելի ծայրահեղ գործողությունների», – հայտաարել է Լավրովը, պահանջելով, որ ամերիկացիները բացատրություն տան, թե ինչ նպատակ են իրականում հետապնդում:
«Եթե նրանք ցանկանում են կործանել Հյուսիսային Կորեան, ինչպես հայտարարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի պատվիրակը, թող ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարությունը հաստատի այս որոշումը»-, ավելացրել է Լավրովը:
Չինաստանի հետո Փհենյանի հետ բերակամական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարը, նաև ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ է, եթե դրանք միտված չեն բանակցությունների համար համապատասխան հող նախապատրաստելուն:
ՄԱԿ- ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հերթական անգամ կոչ է արել Չինաստանին և բոլոր երկրներին խզել Փհենյանի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունները, իսկ Թրամփը, դիմելով իր չինացի գործըկերոջը՝ խնդրել է դադարեցնել Հյուսային Կորեային նավթի մատակարարումը:
Արձագանքելով Փհենյանի հանդեպ բեռնարգելք հայտարարելու ամերիկացիների պահանջին` Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պեկինը մշտապես, լիարժեք, համապարփակ և լրջությամբ կատարել է իր ստանձնած պարտականություննրը:
Հինգշաբթի առավոտյան Թրամփը, համաձայն իր թվիթերի հարթակով ուղերձներ հղելու սովորությանը, կասկածի տակ է առել Հյուսիսային Կորեայի հանդեպ ճնշում կիրառելու Չինաստանի ջանքերը: