Հրաշագործ կոկտեյլ. հալեցնում է ճարպը և բարելավում է հիշողությունը, տեսողությունը, լսողությունը

Շուտով ձմեռ է, և շատերը մտածում են իմունիտետի բարձրացման մասին: Կարելի՞ է արդյոք դա անել առանց թանկարժեք դեղերի: Պատասխանը՝ այո: Դրանում կօգնի հրաշագործ միջոցը՝ պատրաստված կոճապղպեղի և ծովաբողկի (хрень) հիմքով:

Կոճապղպեղից և ծովաբողկից կոկտեյլն ընդունում են նյութափոխանակության նորմալացման համար՝ որպես հակավիրուսային և հակամրսածության միջոց: Կոճապղպեղի արմատը լավ է նյութափոխանակության համար, ծովաբողկը մաքրում է բրոնխները լորձից, մեղրը և կիտրոնը հարստացնում են օրգանիզմը, վիտամիններով և միկրոէլեմենտներով:

Ապացուցված է, որ կոճապղպեղով և ծովաբողկով վիտամինային խառնուրդն ամրացնում է անոթները, որն արդյունքում օգնում է աթերոսկլերոզի բուժման ժամանակ և ընդհանուր առմամբ բարելավում է հիշողությունը: Այս խառնուրդում պարունակվող կոճապղպեղը բարելավում է մարսողությունը, արագացնում է նյութափոխանակությունը և շնորհիվ դրա՝ նպաստում է նիհարեցմանը:

Վիտամինային կոկտեյլ

Բաղադրիչներ

1. Ծովաբողկի արմատ – 125 գ
2. Կոճապղպեղի արմատ – 50 գ
3. Կիտրոն – 3 հատ
4. Մեղր – 3 ճ/գ
5. Դարչին – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Կեղևազրկել ծովաբողկի և կոճապղպեղի արմատները:

2. Տեղավորել արմատները բլենդերի մեջ:

3. Լիմոնը մանր կտրատել և ավելացնել արմատներին բլենդերի մեջ: Հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

4. Խառնուրդին ավելացնել մեղր և դարչին:

5. Խառնել և լցնել ապակե բանկայի մեջ:

Պատրաստի խառնուրդը պահպանել սառնարանի մեջ: Օգտագործել օրը 2 գդալ, 3 շաբաթվա ընթացքում: Վիտամինային խառնուրդը կբարելավի Ձեր առողջությունը, օրգանիզմը կապահովի ուղեղի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ նյութերով: Դրա օգտագործումը կարագացնի Ձեր նյութափոխանակությունը և բնական ձևով կնորմալացնի քաշը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս