Բաժիններ՝

Վթար Նուբարաշենի աղբանոցի մոտ. կա տուժած

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի 35 MT 478 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Տուժածին մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1993 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:

Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի հատված և փակել են գազ փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս