ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կարվեն. ընտրությունը՝ համամասնական սկզբունքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթ ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, և մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երևանի, Գյումրիի ևՎանաձորի օրինակով:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, մի քանի համայնքներում բողոքի ակցիաներին, երբ դժգոհում էին ընդդեմ վարչատարածքային բաժանման, Տերտերյանը նշել է. «Ես կարծում եմ, որ այդ համայնքներում մոտիվացիան ավելի շատ այլ էր: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ հատկապես իրենց գյուղից առաջադրված թեկնածուն պետք է անցնի, բայց չի անցել, անցել է հարևան գյուղից առաջադրված թեկնածուն: Հիմնական խնդիրն ու խոսակցությունը, կարծում եմ, որ դա էր, այլ ոչ թե խոշորացումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։