![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը՝ սարսափի մեջ. Նաիրա Զոհրաբյանի և Ալիևի միջև պայքարը կարող է շարունակվել Բաքվում. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Naira-Zohrabyan.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կարելի է ենթադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաքվում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթնաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆաշիստները, որոնք պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք: Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»: