Բաժիններ՝

Pokémon Go-ի հեղինակները պատրաստում են նոր AR-խաղ՝ Հարի Փոթերի մոտիվներով

Ներկայացվել է Harry Potter: Wizards Unite  նոր մոբայլ լրացված իրականությամբ խաղը: Խաղը ներկայացրել է Warner Bros-ը՝ համագործակցելով Niantic ընկերության հետ, ով հայտնի է  Pokémon Go մեծ աղմուկ հանած խաղով:

Հարի Փոթերի մոտիվներով պատրաստված խաղի մասին դեռևս շատ բան հայտնի չէ, սակայն նշվում է, որ այնտեղ կան որոշ տարրեր Pokémon Go-ից: Ըստ աղբյուրների՝ գեյմերը պետք է փնտրի և գտնի տարբեր մարմիններ: Որոնումների ընթացքում պետք է լինի շփում իրական աշխարհի հետ, ինչպես նաև՝ հանդիպումներ հայտնի պատումի հերոսների հետ:

Խաղը կարող է հիշեցնել նաև քվեսթ: Հարի Փոթերի մոտիվներով քվեսթները հիմա շատ տարածված են ամբողջ աշխարհում:

Հարի Փոթերի մոտիվներով պատրաստված խաղի մանրամասները հայտնի կդառնան միայն 2018 թվականին: Ներկայացման հստակ օրը չի նշվում:

Ըստ մասնագետների՝ նոր խաղը կկրկնի  և գուցե շրջանցի Pokémon Go-ի հաջողությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս