Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան՝ դուրս չգալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքից։
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Միացյալ Նահանգները կցանկանար Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այցագրային վեճի ֆոնին, սակայն այժմ որոշակի հարցեր են ծագում Անկարայի գործողությունների պատճառով:
Հոկտեմբերի 10-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում գտնվող «Դոմինիկ Սիստեմ» ՓԲԸ -ի տարածքում հայտնաբերել է զինամթերք։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի:
Անչափահաս աղջկա ներկայությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նելլի Մ.-ին։
ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ:
«Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղ եկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական էջում:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Յունիբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում»:
«Մեկ ապտակը դա զուտ դաստիարակչական է, ի՞նչ բռնության մասին է խոսքը: Յուրաքանչյուր ծնող էլ լավ գիտի, թե իր երեխայի համար որն է լավ, որը՝ ոչ: Ընդհանրապես, չի կարելի ապտակ հասցնե՞լ, եթե դա դաստիարակության համար է: Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել»,- ասում է 21-ամյա ուսանողը:
«Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 13-ին Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի հայաստանյան կենտրոնը:
Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:
Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երեւանում, այնուհետեւ Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ:
Ամիսներ առաջ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակված Արտաշես Կիրակոսյանը միայն վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:01-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թանկացումները խայտառակություն են: Ի՞նչ են արել, որ կարագը այդպես թանկացավ: Չեմ կարծում՝ միջազգային շուկայում թանկացումներ են: Եվ այնպես թանկացավ, չհասկացանք՝ ինչի համար եղավ: Գուցե հիմա են ուզում ընտրությունների ծախսերը հանել, թանկացնում են, որ այդ ծախսերը հանեն: Եվ սա ավելի ուշ արեցին, որ հանրությունը դա չկապի ընտրությունների հետ: Ընտրություններին այդքան գումար էր ծախսվել, պետք է հանեին:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու սպանության գործով դատական նիստը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար։ Հանցագործության մասին հաղորդումն իրավապահ մարմիններին տվել էր «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը` Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ։
Շատ կանայք ի վերջո կբացեին գաղտնիքը, թե արդյո՞ք ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո նրանց նկատմամբ ավելի մեծ տենչանք են զգում, թե՞ ոչ: Համարո՞ւմ են արդյոք, որ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, թե՞ ամեն դեպքում գտնում են, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի եւ կնախընտրեին, որ իրենց տղամարդիկ իրենց իսկապես սիրեին, ոչ թե ծեծեին եւ նվաստացնեին:
Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, թերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը եւ նրանց կաշառք տվող անձը: