Այս տարի HMD Global-ը ներկայացրեց Nokia 3, Nokia 5, Nokia 6 և Nokia 8 հեռախոսները: Կան շշուկներ, որ ընկերությունը արդեն աշխատում է Nokia 2, Nokia 7 և Nokia 9 հեռախոսների վրա: Ցանցում հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի՝ ընկերությունը կներկայացնի իր նոր սմարթֆոնները 2018-ի առաջին կեսում:
Հոկտեմբերի 8-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին այս տարի իրականացվել է շուրջ 900 միլիոն դրամի վաճառք:
«Մանչեսթեր Յունայթեդի» պատվավոր նախագահ Մարտին Էդվարդսը խոստովանել է, որ 1995 թվականին իր ակումբը բաց է թողել լեգենդար ֆրանսիացի կիսապաշտպան Զինեդին Զիդանին գնելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ) Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների հոսքի կտրուկ աճ է նշում:
Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահի դրությամբ քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։
«Բարսելոնան» կողմնորոշվել է, թե ովքեր են ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակները:
Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին:
Այս սմարթֆոնի տեսախցիկի առավելություններից է դետալների հստակ ընդգծումը թե՛ լուսավոր, և թե՛ մութ տարածքներում: Այն հրաշալի է նկարում լուսավորության տարբեր մակարդակներում, իսկ ֆոկուսն արագ կարգավորելու արագությանն ու հստակությանը գերազանցում է միայն սմարֆոնի նոր սերունդը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:
Բազմազան բակտերիաները, վարակները, տոքսիններն ու այլ գործոններ կարող են վնասել առողջությանը՝ առաջացնելով իմունիտետի թուլացում։ Երբ իմուն համակարգը որևէ անտիգեն է հայտնաբերում, մեծացնում է հատուկ սպիտակուցների՝ հակամարմինների արտադրությունը։ Հակամարմինները հարձակման են ենթարկում պաթոգեն միկրոօրգանիզմներին՝ խոչընդոտելով հիվանդության զարգացմանը։
«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, ինչպես միշտ, ընտրեց ստորագույն ճանապարհը՝ ԵԽ ԽՎ-ին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ՝ ասելով, որ Ադրբեջանի հանդեպ այս ճնշումը ոչ այլ ինչ է, քան իսլամաֆոբիա»։
Լուսինե Թովմասյանը նախընտրում է BALDI:
Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
Բռնությունը, որին ականատես եղանք, եվրոպական, ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին դեմ է: Ամեն ազգ և ժողովուրդ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը պետք է պահպանվի, հարգվի և ոչ թե բռնությամբ խլվի:
«Նյու Յորք Սիթի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն դեկտեմբերին կարիերան ավարտելուց հետո կարող է աշխատանքի անցնել «Չելսիում»՝ Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում:
Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին կարգադրել է վերականգնել նավթատարը Քիրկուկից թուրքական Ջեյհան քաղաքին նավթի մատակարարումների համար՝ շրջանցելով Իրաքյան Քրդստանի տարածքը այնտեղ անցկացված անկախության հանրաքվեից հետո:
19-ամյա Աղավնի Օհանյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, որ իրեն և թիմակիցներին հերթական անգամ հարկ չկա հիշեցնելու ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում (հոկտեմբերի 14) «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման կարևորության մասին:
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ավարտվեց ԵԽ ԽՎ նախագահի ընտրությունը: Ըստ այդմ՝ առաջիկա 3 ամիսներին ԵԽԽՎ-ն կնախագահի Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Համոզված ենք, որ առկա է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններին հաղորդել նոր լիցք՝ նաև Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկմամբ:
«Ես շատ եմ մասնակցում տարբեր կոնֆերանսների, որտեղ նաև թուրքեր կան, և նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները տանում են այն գիծը, թե իբր հայկական սփյուռքի պատճառով է, որ տապալվեց այս պրոցեսը։ Պարզ է, որ Թուրքիան շահարկում է այդ փաստը, փորձում է իրեն ներկայացնել՝ որպես պետություն, որն ուզում է հարաբերություններ հաստատել, բայց հայկական կողմերը չեն ուզում, դա է պատճառը, որ պետք է դադարեցնել այդ շահարկումը Թուրքիայի կողմից։ Այդ իմաստով՝ Սերժ Սարգսյանի ելույթը նորմալ էր»։
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում հոկտեմբերի 10-ին կկայանա կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները։
2016 թվականին Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջումից հետո ավելի սաստկացան մեդիադաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես լրագրողների հանդեպ տարատեսակ ձերբակալություններն ու բռնությունները:
Ռազմական նշանակության տարբեր համակարգերի թուրքական արտադրողը՝ Aselsan-ը, Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել 43,645 մլն դոլար գումարի կապի համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: