
Սուրիկ Խաչատրյանի գնահատականը տրված է. Առուշ Առուշանյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր վերաբերյալ դիտարկումներին՝ «Ժամանակ»-ի հետ զրույցում հակադարձեց.
«Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել:
Կարծում եմ՝ անցյալը փորփրելու կարիք չկա. կարևորն այն է, որ այսօր արդեն մեր համայնքում գործարարության զարգացման ու ներդրումների համար առողջ և արդար, բարիդրացիական մթնոլորտ է ստեղծված»,- ասաց Առուշանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: