Արմավիրի բնակիչը քարե շինությունում բռնությամբ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել 17-ամյա աղջկա հետ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները:
2017 թվականի սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի 17-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչը, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող քարե շինությունում իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ոչ բնական ճանապարհով:
Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:
Անչափահաս աղջկա ներկայությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։