Բաժիններ՝

Վթար Արտաշատում. ուղևորին դուրս են բերել մեքենայից ու տեղափոխել հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Յունիբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օգոստոսի 23 փողոցի թիվ 19 Գ հասցեում գտնվող «Յունիբանկ»-ի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 LN 563 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1939 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1979 թ. ծնված Տ. Ս., տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Էրեբունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս