Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել դեպի Հայաստան թուրքմենական գազ տեղափոխելուն. ինչու են հայ պաշտոնյաները լռում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երեւանում, այնուհետեւ Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ:

Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եւ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու եւ Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը:

«Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա:

Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, արդյո՞ք ռուսական կողմն է խոչընդոտներ ստեղծում, որ ստիպված ենք լինում բանակցությունների մասին մանրամասներ իմանալ երրորդ երկրներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս