«Կարող ա՞ մաֆիա ենք խաղում». Ծըգլը՝ դատավորին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու սպանության գործով դատական նիստը:

Մի քանի նիստ է քննարկվում է խնդրահարույց մի հարց․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարեւանն է, որն այժմ Ռուսաստանում է, եւ դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված, եւ այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված եւ մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Դատավարության մասնակիցների մեջ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ եւ, թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։

Երեկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրել է, որ  ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է (10 տարի առաջ հասցեն եղել է 1, հիմա դարձել է 5/1) մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում:

Այսօր մեղադրող դատախազը կրկին միջնորդել է ծանուցում ուղարկել, ինչպես նաեւ դիմել ՍԵԿՏ համակարգին՝ պարզելու թե արդյո՞ք Յուրի Գալստյանը սահմանը հատել է, թե՞ ոչ: Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը: Ամբաստանյալներին զայրացրել է այն հանգամանքը, որ արդեն մի քանի նիստ է ընթերակայի են փնտրում.

«Կարո՞ղ ա մաֆիա ենք խաղում, մենք կարմիրներն ենք, իրենք սեւերը»,- դիմելով դատավորին ասել է ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգըլ), ապա հավելել. «Ոչ մի հատ նորմալ ապացույց չբերեցիք, երեխեքն անցնում են, ասում եք՝ դուք եք»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս