
Դիլիջանի ոլորաններում մեքենան շրջվել է ու սահել դեպի ձորը

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) «Volkswagen Golf» մակնիշի 34 TR 694 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ղ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և մոտ 3 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: