«Հարիֆին դավադիտ մի արեք». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը զրուցել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ
– Տիկին Համբարձումյան, ճի՞շտ է, որ Ձեզ պատկանող բիզնեսներում ուժեղացված հարկային ստուգումներ են՝ կապված Ձեր վերջին հարցազրույցների հետ:
– Ոչ, չկա նման բան:
– Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները ինչի՞ հետեւանք են:
– Թանկացումները խայտառակություն են: Ի՞նչ են արել, որ կարագը այդպես թանկացավ: Չեմ կարծում՝ միջազգային շուկայում թանկացումներ են: Եվ այնպես թանկացավ, չհասկացանք՝ ինչի համար եղավ: Գուցե հիմա են ուզում ընտրությունների ծախսերը հանել, թանկացնում են, որ այդ ծախսերը հանեն: Եվ սա ավելի ուշ արեցին, որ հանրությունը դա չկապի ընտրությունների հետ: Ընտրություններին այդքան գումար էր ծախսվել, պետք է հանեին:
– Թանկացումները ինչի՞ կհանգեցնեն, հնարավո՞ր է սոցիալական բունտ:
– Տեսեք, եթե կարագը թանկանում է, կթանկանա խմորեղենը, կարագի հետ կապված ամեն ինչ կթանկանա: Մեկը մյուսի հետ շաղկապված է, եւ թանկացումը ակնհայտ կլինի: Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, մի ասացվածք կա՝ հարիֆին դավադիտ մի արեք:
– Այս մեկ տարվա ընթացքում արդյոք ներդրումների ավելացում նկատո՞ւմ եք:
– Ներդրումների ավելացում չեմ նկատում, բայց հարկային եւ մաքսային դաշտն արդեն կանոնակարգվում է, եւ դա նկատելի է: Հիմա շատ լավ է, նաեւ սահմանը հատելուց է դա նկատելի: Զգում ես մաքսային դաշտում առկա փոփոխությունները, սակայն անելիք դեռ շատ կա: Ժողովուրդն ինքը պետք է կարողանա փոխել, իրեն հղկել, այլապես ինչպե՞ս կարող է մի ղեկավարն ինչպես պետք է կարողանա բոլորին հսկել: Մարդու աչքը պետք է կուշտ լինի: Եթե մարդու աչքը կուշտ չեղավ, երբեք չի կարգավորվի ոչինչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: