Բաժիններ՝

Ընդդիմությունը փորձել է ներխուժել Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենք

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:

Նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել: Ցույցի մասնակիցները փորձել են մասնակցել նիստին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցի ժամանակ 9 անձ է ձերբակալվել:  Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքերով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին:

Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան փորձել է շրջանցել ոստիկանական պատնեշը, ինչի հետևանքով ֆիզիկական առճակատում է տեղի ունեցել, գրում է Netgazeti.ge-ին:

«Միացյալ ազգային շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ավելի ուշ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա որոշման իրականացումը և հոկտեմբերի 11-ին` 14:00-ին, Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս