Ատլետն անցյալ տարի արդեն մարզվել է «Բորուսիայի» կազմում: Թեթև ատլետիկայի 31-ամյա աստղ Ուսեյն Բոլտը վստահ է, որ մի օր հանդես կգա Ճամայկայի ազգային հավաքականում:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ:
Քրդական աշխարհազորի ջոկատները դիմագրավել են իրաքյան բանակի գրոհը Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի մասին էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ծանր է առաջ ընթանում, համապատասխանաբար՝ ուղեկցվելով սադրանքներով, քանի որ բանակցությունների իրական բովանդակությունը չի հրապարակվում»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը սննդամթերքի իրացման կետերում:
Տեսագրություններում երևացող անձինք կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ:
Եգիպտոսի դատարանը հոկտեմբերի 26-ին երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի որդուն՝ Օսամ Մուհամեդին, երեք տարվա բանտարկության է դատապարտել է անօրինականորեն զենք պահելու մեղադրանքով:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հորդորել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ չվստահել ԱՄՆ-ին:
«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում Երևան են այցելել մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի անվտանգության վարչությունը արտաքին գործերի նախարարության 121 նախկին աշխատակցի կալանավորելու որոշում է կայացրել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Իսպանիայի կառավարությունը չի դիտարկում Կատալոնիա զորք մտցնելու հնարավորությունը տարածաշրջանի իրադրությունը կարգավորելու համար:
ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
Ռուսաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավանություն է տվել լատինական գրաֆիկայի հիման վրա ղազախական այբուբենի նախագծին։ Պետության ղեկավարը համապատասխան հրամանագիրը պատրաստելու հանձնարարություն է տվել նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ նրա առաջին տեղակալ Մարատ Տաժինի հետ կայացած հանդիպմանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկություններին:
«Պետք է բերվեն օրենքներ, որոնք հանրությունը հասկանում է, ընկալում և աջակցում: Եթե կան խախտումներ և չարաշահումներ, այդ չարաշահումների դեմ պետք է պայքարել: Իրականում ամբողջ խնդրի էությունը 12-ամյա կրթության օրենքի մեջ է: Երբ ընդդիմությունը հակադարձում է, իսկ իշխանությունը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի նման պաշտոն և կրթություն ստացած մարդու, չի կարողանում դիրքերի վրա մնալ, նշանակում է՝ ընդդիմությունը շատ լավ է աշխատել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` խոսելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ ծավալված քննարկումների մասին:
71 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով:
Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողանալու շուրջ ավելի վաղ հարուցված քրեական գործի հետաքննության հետ:
Ռոն Ռեյգանը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին, կասկածում է, որ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը ի վիճակի է զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով:
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան տարադարձի վերաբերյալ տեսանյութի շուրջ առաջացած աղմուկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ուշացած է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը հարցադրում արեց` եթե քաղաքապետի ծնունդը նշվել է ապրիլին, ինչո՞ւ է հենց հիմա բարձրացվում հարցը:
Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի Սենատին ուղարկած նմակում հայտարարել է, որ Մադրիդի կողմից Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս արձակել ինքնավարության կառավարությունը, էլ ավելի բարդ իրադրություն կստեղծի տարածաշրջանի շուրջ, որտեղ անկախության հանրաքվե է անցկացվել։
«Վսյո, փակ ա էդ թեման»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է ավագանու նիստերի ժամանակ նման պահվածք դրսևորում:
Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: