«Չգիտեմ՝ ում համար է մութ մնացել, ինձ համար ոչ մի մութ բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:
Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
«Կարծում եմ՝ այդ քննարկումների ժամանակ նախարարի կոշտ պատասխանը որոշ պատգամավորների՝ օրինագծի վերաբերյալ արված հայտարարություններին, շատ տեղին էր»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների մասին:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն ամենամեծ ծաղրն է համարել դեմոկրատայի նկատմամբ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:28-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիանա» հյուրանոցում հրդեհ է բռնկվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:
ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:
Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պարզաբանելով մամուլում տարածված ապատեղեկատվությունը:
«Հոկտեմբերի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է և ՀՀ զարգացումն ակնհայտորեն հետ գցեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով 18 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:
«Հասարակության մեջ, այդուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել: 18 տարի այդ բեռը, այդ դեպքերի հետ կապված ծանր զգացողությունը մեզ ուղեկցում են»,- այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ հնարավոր է՝ ինչ-որ մի դրվագ լույս սփռի կատարվածի վրա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հյատարարությանը, որ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, Հայաստանի զարգացման ուղին չէր փոխվի, Ն.Փաշինյանը դա ուղղակի «ծիծաղելի» որակեց:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում:
«Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ կամ արտաքին աշխարհից եկած ազդակների հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1989 թ. ծնված Դերենիկ Ս.-ն:
«Իհարկե, ոչ: Դրանք սխալ տեղեկություններ են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը` հերքելով, որ իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 27-ին մեկնել է Աթենք՝ Հունաստանմի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի:
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:
Այսօր Ազգային ժողովի այգում` Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:
«Օրենքով սահմանված կարգով ես ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին, օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ: Դրա համար կան պատճառներ, որոնց մասին կարող եք իմանալ Պաշտպանության նախարարությունից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել ծառայությունից»:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ մրցակիցը Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար:
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գագիկ Ծառուկյանն իրեն արգելել է խոսել լրատվամիջոցների հետ:
ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին հայ ոստիկանները։Լ