
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է ստորագրել Ուսեյն Բոլտին

Ատլետն անցյալ տարի արդեն մարզվել է «Բորուսիայի» կազմում:
Թեթև ատլետիկայի 31-ամյա աստղ Ուսեյն Բոլտը վստահ է, որ մի օր հանդես կգա Ճամայկայի ազգային հավաքականում:
«Դա իմ անձնական նպատակն է: Եվ ինձ չի անհանգստացնում՝ ինչ են մտածում ուրիշները: Ես չեմ պատրաստվում ստել ինքս ինձ»,- հայտարարել է վազորդը:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատրաստ է մարզիկին ընդունել ակումբում. «Այս շաբաթ ես կհանդիպեմ Puma-ի գլխավոր գործադիր տնօրեն Բյորն Գուլդենի հետ, Բոլտի հետ համագործակցությունը կլինի քննարկման թեմաներից մեկը»:
«Բորուսիան» և Բոլտը հովանավորվում են Puma-ի կոմից, ինչը գործարքն ավելի իրատեսական է դարձնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը