«Չպետք է երկիրը բաժանել պատերազմի մասնակցածների և չմասնակցածների». Արամ Սարգսյան

«Պետք է բերվեն օրենքներ, որոնք հանրությունը հասկանում է, ընկալում և աջակցում: Եթե կան խախտումներ և չարաշահումներ, այդ չարաշահումների դեմ պետք է պայքարել: Իրականում ամբողջ խնդրի էությունը 12-ամյա կրթության օրենքի մեջ է: Երբ ընդդիմությունը հակադարձում է, իսկ իշխանությունը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի նման պաշտոն և կրթություն ստացած մարդու, չի կարողանում դիրքերի վրա մնալ, նշանակում է՝ ընդդիմությունը շատ լավ է աշխատել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` խոսելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ ծավալված քննարկումների մասին:

Նա խորհուրդ տվեց իշխանության ներկայացուցիչներին Նապոլեոն Բոնապարտի կեցվածք չընդունեl, քանի որ 1990-1994 թթ., երբ իրենք ուսանող էին, իրենց ուսանող ընկերներից շատ-շատերը ռազմաճակատում էին.

«Այդ ժամանակ երկրի խնդիրն օրհասական էր: Հայաստանը կարող էր լինել, կարող էր չլինել: Իսկ իրենք նստած, համալսարանում սովորում էին: Համալսարանական ջոկատներում ռազմաճակատում կռվող տղաները հետո վերադարձան, ուսումը շարունակեցին: Այդ առումով չծառայած մարդիկ պետք է դիսկոմֆորտ ունենան»:

Նա ընդգծեց, որ չպետք է երկիրը բաժանել պատերազմի մասնակցածների և չմասնակցածների, սակայն մասնակիցները, օրինակ` «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը, պետք է առավելություն ունենա:

Տեսանյութեր

Լրահոս