
Քրդերը դիմագրավել են իրաքյան բանակի գրոհը Մոսուլի մոտ

Քրդական աշխարհազորի ջոկատները դիմագրավել են իրաքյան բանակի գրոհը Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին ասված է հատուկ հայտարարության մեջ, որը զետեղված է Իրաքյան Քրդստանի կառավարության կայքում: Փաստաթղթում նշվում է, որ հարձակվողներն օգտագործել են ամերիկյան արտադրության ծանր տեխնիկա, որն ԱՄՆ-ը մատակարարել է Բաղդադին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
«12 ժամվա ընթացքում փեշմերգայի մարտիկները հերոսաբար հետ էին մղում այսօրվա գրոհները՝ ոչնչացնելով երեք տանկ, ամերիկյան արտադրության հինգ զրահապատ արտաճանապարհային եւ մեկ զրահափոխադրիչ»,-ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, փաստաթուղթը բովանդակում է Բաղդադին ուղղված կոչ՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: