
Նազարբաևը հավանություն տվեց լատինական գրի հիման վրա ղազախական նոր այբուբենի նախագծին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավանություն է տվել լատինական գրաֆիկայի հիման վրա ղազախական այբուբենի նախագծին։ Պետության ղեկավարը համապատասխան հրամանագիրը պատրաստելու հանձնարարություն է տվել նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ նրա առաջին տեղակալ Մարատ Տաժինի հետ կայացած հանդիպմանը: Նազարբաեւը նշել է, որ այբուբենի վերջին առաջարկված տարբերակն ակտիվորեն քննարկվել է եւ ստացել հասարակության աջակցությունը:
«Հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը: Վերջին տարբերակը հրապարակված է: Փոխհամաձայնություն կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երատասարդության, Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի ներկայացուցիչների միջեւ»,-ասել է Ղազախստանի նախագահը:
Նա նաեւ ընդգծել է լատինական գրաֆիկային փուլ առ փուլ եւ համակարգված անցնելու կարեւորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: