Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
«Այս համաձայնագիրն ավելի է հաստատում մեր ապագա համագործակցությունը թե՛ տնտեսական ոլորոտում, թե՛ քաղաքական»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` վստահեցնելով, որ ՀՀ-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթում Հայաստանի համար որևէ վտանգավոր կետ չկա հիմնական հարցերի, այդ թվում՝ Ղարբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:
ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը շնորհել է Վենեսուելայի քաղաքական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների:
Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քըրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քըրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին:
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի Արմավիրի մարզում հրդեհից տուժած ընտանիքների կացության հարցը լուծելու նպատակով։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը:
Հոկտեմբերի 25-ին ժամը 09:50-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1994թ. ծնված Մ. Թ-ն, վարելով «Միցուբիշի–պաջերո» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Ռ. Ս-ի վարած «ՎԱԶ-2101» ավտոմեքենային:
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ:
Երևանում 70 հայկական և 11 ռուսական ընկերություն Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից մասնակցում են Հայ-ռուսական գործարար համաժողովին: Նախատեսվում են գործարար հանդիպումներ (B2B) հետաքրքրված ընկերությունների միջև: Այս ձևաչափով սա արդեն չորրորդ համաժողովն է, սակայն Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի խոսքով` գործարար պատվիրակությունների այց թե Ռուսաստանից, թե Բելառուսից ու Ղազախստանից հաճախ է տեղի ունենում:
Երկարատեւ ջանքերի արդյունքում չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան է թեւակոխել:
«Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում՝ կա´մ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կա´մ պատերազմ, ապա բնական է՝ տեղի տալ չի կարելի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հանգուցյալ հորը վիրավորած կնոջը դանակահարելու, ապա նրան ծեծի ենթարկելու համար Աշոտ Բադալյանը դատապարտվել է 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի:
Իրաքի համերկրային կառավարությունը պահանջում է չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները Իրաքյան Քրդստանում:
«Մեա Կուլպա 2» կամ «Սիրով՝ ապագայից» ներկայացման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ստեղծագործական խմբից հետաքրքրվեցին, թե ո՞ւր էին այն ժամանակ, երբ մտավորականության համար պետության կողմից խնդիրներ էին ստեղծվում, երբ Վահան Արծրունին բարձրաձայնում էր, որ իր ստեղծագործական ճանապարհին խոչընդոտներ են ստեղծվում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին արգելում են ստեղծագործել, և այլն։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ողջունել է ութ իրավապաշտպաններին պայմանականորեն ազատ արձակելու մասին Ստամբուլի դատարանի որոշումը:
Այո, վաստակավոր արտիստի կոչում տվեցին, չկարողացան բացատրել՝ ինչի համար, վերադարձրել եմ։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ վաստակավոր արտիստի կոչումը։ Հետո ժողովրդական արտիստի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են տալիս, ընդունեցի։ Դրանից ո՛չ իմ կենսական վիճակը, ո՛չ կարգավիճակը չի փոխվում։
«Ինձ մտահոգում է մսի գնի կտրուկ թանկացումը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Երբ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, պետական մագիստրոսական թեզի ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը 5 ստացան թեզի պաշտպանության ժամանակ, և այդ քչերից մեկը ես էի: Եվ հանձնաժողովի նախագահը Վիգեն Սարգսյանն էր, և նա տվեց ամենաշատ հարցերն ինձ: Երևի նա հիմա չի հիշում»:
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017թ. ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ:
«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:
«Ազգային ժողովի որոշ պատգամավորներ որոշեցին պրիմիտիվացնել այս օրենքը՝ նեղացնելով այդ հարցը մինչև տարկետման տրամադրման հարցը. ցավում եմ դրա համար, որովհետև առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մարդատար գնացքը զրահափոխադրիչի է բախվել Ֆինլանդիայի Ռաասեպորի քաղաքում. միջադեպի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Նախօրեին մայրաքաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ տաքսի ավտոմեքենայի վարորդի և ուղևորուհու միջև:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել: