
«Ինչ-որ մեկն ընդհանրապես պատրաստվո՞ւմ է Լուսնի վրա մարտական գործողություններ ծավալել». Նոր համաձայնագիր Լուսնի մասին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանն ասաց, որ համաձայնագրի նպատակն է՝ Լուսնի օգտագործումը՝ միայն և բացառապես խաղաղ նպատակներով, և այն չվերածել հակամարտության գոտու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հետաքրքրվեց. «Ի՞նչն է խնդիրը, ինչի՞ համար է այս համաձայնագիրը ստեղծվել, ինչ-որ մեկն ընդհանրապես պատրաստվո՞ւմ է Լուսնի վրա մարտական գործողություններ ծավալել, ո՞րն է այս համաձայնագրի նպատակը եղել»:
Ի պատասխան՝ Ա. Խաչատուրյանն ասաց. «Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի՝ խաղաղ տիեզերքի գծով կոմիտեին, ու ստանձնել է պարտավորություն՝ ապահովելու միջազգային տիեզերական իրավունքով նախատեսված 5 հիմնական համաձայնագրերի վավերացում: Այս համաձայնագիրն այդ շրջանակներում է»: