Խամենեին Իրաքի վարչապետին նախազգուշացրել է ԱՄՆ-ի «նենգության» մասին
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հորդորել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ չվստահել ԱՄՆ-ին: Այդ մասին հաղորդվում է Խամենեիի կայքում: Ալ Աբադիի եւ Խամենեիի հանդիպումը հոկտեմբերի 26-ին կայացել է Թեհրանում:
«Ամեն դեպքում ձեզ անհրաժեշտ է նկատի առնել ամերիկացիների նենգությունը եւ երբեք չվստահել նրանց»,-ասել է Իրանի գերագույն ղեկավարը, նշելով, որ «ԻՊ-ն ստեղծած» ԱՄՆ-ը կարող է ապագայում «հարված հասցնել» Իրաքին: Նա ընդգծել է, որ «ուժեղ եւ հաղթական Իրաքն արժանի է առաջատար դեր խաղալու արածաշրջանում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: