«Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծին «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց, «Ելքը»՝ կողմ

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի նախագծում իրենց համար անընդունելի մոտեցումներ կան և այս տարբերակին իրենք դեմ են քվեարկելու:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու. «Մենք լուրջ մտահոգություններ ունեինք օրենքի նախագծի հետ կապված, բայց երեկ և՛ հիմնական, և՛ հարակից զեկուցողները պաշտոնապես հայտարարեցին, որ այդ փոփոխությունները կատարվելու են, ուստի մենք կողմ ենք քվեարկելու, որովհետև համարում ենք արդեն կայացած փաստ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930