Նոր Շմայսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու՝ երեկվա նիստում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում: Չնայած ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանի պատկառելի տարիքին՝ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը՝ Շենգավիթցի Ծիտը, նրան մի քանի անգամ դիմեց «լսի, Անո՛», «պարոն Բախշյան»:

Երբ «Ելք»-ի մյուս անդամները փորձեցին կարգի հրավիրել նրան, Սահակյանն անցավ «արա՛, ա՛յ տղա» դիմելաձեւերին՝ սկսելով վիճել արդեն «Ելք»-ի մյուս անդամի` Ալեն Սիմոնյանի հետ: Նրան միացավ մեկ այլ մականունավոր՝ Հովհաննես Ավանեսյանը՝ Բլդին: Արդեն նիստի ավարտից հետո քաղաքապետարանի միջանցքում փորձում էր հաշիվներ պարզել ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անի Խաչատրյանի հետ:

«Սառայների» մեծ մասնագետ ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանն իր հերթին հակադարձեց ընդդիմադիր անդամներին. «Ձենդ կտրի՛, բոժե մնե»: Իսկ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան էլ, որոշելով չզիջել իր տղամարդ գործընկերներին, նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանի հասցեին նետեց. «Բերանդ փակի մի քիչ, հիմա՛ր»:

Կարճ ասած, ավագանու նիստը երեկ հիշեցնում էր «քուչի բեսեդկայի ռազբորկա»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս