Նախկին Ծիրանանոցների տարածքում վագոն տնակ է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 01:02-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է վագոն տնակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ևս մեկը, որպես ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում (27 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:47-ին: Ամբողջությամբ այրվել են տնակի փայտյա կառուցատարրերը, ներսում՝ կենցաղային իրեր:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի նախկին Ծիրանանոցների տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է բնակելի տնակը մոտ 27 քմ՝ ամբողջությամբ, ներսում կենցաղային իրեր, կից 20 քմ փայտյա ինքնաշեն շինությունը և 1200 քմ խոտածածկույթ: