Թևան Պողոսյանը նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել՝ սովորեցնելու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները:

Երեկ առաջին դասն էր, որին մասնակցում էին ՀՀԿ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները:

ՀՅԴ-ից որեւէ մեկը ներկա չէր:

«Ժողովուրդ» թերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից:

Սակայն նրանից հնարավոր չեղավ պարզել, թե ինչու էր մասնակցում այդ դասընթացին. չի՞ հասցրել նախորդ հինգ տարում սովորել պատգամավորի գործառույթները, թե՞ մարդաքանակ ապահովելու համար էր գործուղվել:

ՀՀԿ խմբակցությունից Արսեն Միխայլովն էլ մեր հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ ինքը գիտեր պատգամավորների գործառույթները, պարզապես «շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք:

… Ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա ահագին բաներ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս